Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
երեքշաբթի, 9 Հունվարի 2018, #1/4946
էջ   1 2 3 4   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆՐԱՆՔ, ՈՒՄ ԱՏՐՃԱՆԱԿԸ ԼԻՑՔԱՎՈՐՎԱԾ Է
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՐՊԱՍՈՒՄ
ԿՈՐՈՒՍՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՓՈԹՈՐԻԿՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
ԹԵ ԱՋ, ԹԵ ՁԱ՞Խ...
ԻՆՉՈ՞Ւ ՆՐԱՆՔ ՍԿՍԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԳՆԱՃԸ ՄՏԱՎ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՇՈՒԿԱ
ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ
ԱԿՏԻՎՆԵՐԸ
ԶԳՈՒՇԱՑԵՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻՑ
ՄԵՐ ԵՎՐՈՊԱՑԻՆ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՉԷԻՆ
ՈՐՍԻ ԺԱՄԱՆԱԿ
ԱՎԱԶԱԿ ՈՍՏԻԿԱՆԸ
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՀԱԿԵՐՆԵՐԻՑ ԱՅՍ ՏԱՐԻ
«ԹԵԹԵՎ» ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԶՈՐԱԿՈՉ
«ԵՍ ԵՄ»
ԱԶԱՏՎԵԼ Է 30 ԾԱՌԱՅՈՂ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ
ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾՄԱՆ ՏԱՐԻ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԷՐ
ԼԱՈՍԻՑ՝ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ
ՀԱՅՈՒՀԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԷՐ ՎԵՐՋՆԱԳԾՈՒՄ
ԻՍԿ ՀԱՂԹԵՑ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Որոնում

Արխիվ
2018
Հունվար
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԷՐ

   Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի հաղթանակով է պսակվել տոնական օրերին ԱՄԷ-ում անցկացված պատանեկան մրցաշարը, որին մասնակցեց մինչեւ 20 տարեկան 143 շախմատիստ 11 երկրից:
   Առաջին անգամ կազմակերպված այդ մրցաշարում Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նրան կես միավոր զիջած 8 շախմատիստների թվում են Արթուր Դավթյանը, Վահե Դանիելյանը եւ Հովհաննես Հակոբյանը, որոնք լրացուցիչ ցուցանիշներով գրավեցին համապատասխանաբար 6-րդ, 7-րդ ու 9-րդ հորիզոնականները: Իսկ Սոնա Ասատրյանը 6,5 միավորով 16-րդն էր:

ԼԱՈՍԻՑ՝ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ

   Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն էլ դարձել է նախօրեին Լաոսում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող:
   Նա 9 պարտիաներում իր հաշվին գրանցեց 7,5 միավոր՝ կես նիշով առաջ անցնելով վիետնամցի Մինհ Տուան Լեից: Մասնակցում էին չորս աշխարհամասերի (Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա) 15 երկրների 68 շախմատիստներ՝ այդ թվում՝ 4-ական գրոսմայստեր եւ միջազգային վարպետ: Ավելորդ չէ նշել, որ Գրիգորյանն ուներ մրցաշարում առաջին վարկանիշը:

ՀԱՅՈՒՀԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԷՐ ՎԵՐՋՆԱԳԾՈՒՄ

   Գյումրեցի Աննա Մխիթարյանն առաջին տեղն է գրավել Էրզրումում անցկացված դահուկավազքի միջազգային մրցաշարի մեկնարկներից մեկում:
   Նա լավագույն արդյունքն է գրանցել կանանց 10 կմ ազատ ոճով մրցավազքում՝ վերջնագիծը հատելով 36 րոպե 15 վայրկյանում: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Թուրքիայի եւ Հունաստանի մարզուհիները, որ...


ԻՍԿ ՀԱՂԹԵՑ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

   Մրցաշրջանը հաղթանակով է սկսել գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը:
   Նա առաջին տեղն է գրավել Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված «FBMA Trophy» մրցաշարում: Երեւանցին կարճ եւ կամավոր ծրագրերի հանրագումարով վաստակել է 208,63 միավոր: Երկրորդ տեղում է իռլանդացի Քոնոր Ստակելումը (145,05): Հատկանշական է, որ մենասահորդների ավագ տարիքային խմբում հանդես են եկել հենց այս երկու գեղասահորդները: Սա արաբական երկրներում անցկացվող այս մարզաձեւից միակ մրցումն է, որն ընդունված է միջազգային ֆեդերացիայի կողմից:
"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©