ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է
Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները ավելի լավատեսական են դառնում։ Ինչպես միջազգային, այնպես էլ ներքին ֆինանսական կառույցները վերջին շրջանում պարբերաբար վերանայում են իրենց գնահատականները աճի ուղղությամբ։ Դա անշուշտ կապված է տարեսկզբին տնտեսության մեջ տեղի ունեցող դրական միտումների հետ։
Հիշեցն...
ՈՒՄ ԵՎ ԻՆՉԻ ՕԳՏԻՆ ԵՆ ՆՐԱՆՔ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ
Պետության քաղաքական կազմակերպման հարցում անհատի մասնակցության ձեւը մարդկության զարգացման ընթացքում մշտապես փոփոխվել է։ Այն կորցրել է որոշ գծեր եւ ձեռք բերել նորերը։ Կարծում ենք, հասել է ժամանակը՝ վերանայելու նաեւ ընտրությունների համակարգն աշխարհում, քանզի մարդկությունը այժմ գործ ունի սկզբունքորեն նո...
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ կառավարության գործունեության առաջիկա 5 տարիների ծրագիրն իրատեսական է համարում։
«Կառավարության ծրագրի իրատեսական լինելը գնահատելու համար բավական է վերլուծել այն կետերը, որոնք անդրադառնում են մեզանում ամենախնդրահարույց ոլորտներին...
ԷԼ Ի՞ՆՉ ԳՈՎԱԶԴ՝ ԱՌԱՆՑ ՍՏԻ
Ինչպես են մոլորեցնում սպառողներին
Սկիզբը՝ նախորդիվ
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ կարծիքով՝ գովազդի ոլորտում խաբեության շղթան կձգվի այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ վերահսկելու լիազորություն ունեցող կառույցները կշարունակեն ավելի շուտ բիզնես շահ...
ՓՈԽԱՐԻՆՈՒՄ
Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանին կփոխարինի ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը: Այս մասին հայտնել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Վերահսկիչ պալատի 2016 թվականին իրականացրած ստուգումների շնորհիվ կազմված ընթացիկ հաշվետվություններից 3-ի մասով հարուցվել են քրեական գործեր: Այս մասին երեկ ասել է ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հանրային ֆինանսական կառավարման ոլորտում տեղաշարժ է նկատվում, քանի որ աղմկահարույց դեպքեր չեն արձանագրվում. «Մեր վերահսկողության արդյունքներով ես հիմա չեմ կարող առանձնացնել որեւէ աղմկահարույց դրվագ այս ոլորտում»։
ԻՍԿ ՕԳՈ՞ՒՏԸ
Հայաստանում 2016 թվականին գործել է 95 հեռուստաընկերություն, որոնցից 40-ը՝ վերգետնյա եթերային, 55-ը՝ կաբելային: Երեկ այս մասին տեղեկացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: Գործել է նաեւ18 ռադիոընկերություն։
ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ
Երեւանում երեկ բացվել է արեւային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին 2 կանգառը։
«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության շրջանակում Երեւանում հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են արեւային վահանակներ: Դրանք գտնվում են Բաղրամյան եւ Մոսկովյան փողոցներում:
Կանգառներում տեղադրված վահանակները բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները եւ թվային այլ սարքավորումներ։ Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս։
|
| | | | | |