Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
հինգշաբթի, 7 Հունիսի 2018, #105/5050
էջ   1 2 3 4   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ԻՆՉ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ԵԿԵՂԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՆ
ՄԵԿ ԴԵՊՔՈՒՄ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ՄԵԶԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ԿՂԶՈՒ ՕՐԵՆՔԸ»
ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅՐԵՆԻ ԲՐՈՒՏՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑԵԼ Է ՆՈՒՅՆԸ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏԱԼԻՍ, ԲԱՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ «ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ» ԱԿՆԱՐԿՆԵՐՈՎ
ԽՄԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆԱ՛ՑԸ
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
ՀՌՉԱԿԱԳԻՐ Է
ՀՐԱՎԻՐԵԼ Է
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ԱԶԱՏՎԵԼ Է
ՍԱՀՄԱՆ
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
ԵՐԿՐԱՇԱՐԺ
ՀԵՌԱՆԱԼ ԿԱՄ ԴԱՏՎԵԼ. ՍԱ Է ԽՆԴԻՐԸ
ԱՄԲՈՂՋԱՑՆՈՒՄ ԵՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Որոնում

Արխիվ
2018
Հունիս
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ԻՆՉ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ՀՌՉԱԿԱԳԻՐ Է

   Նախօրեին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգի միակ հարցը վերաբերել է կառավարության ծրագրին:
   Ընդհանուր առմամբ Հանրային խորհուրդը գտել է, որ կառավարության այս ծրագիրը նման չէ նախորդ կառավարությունների ներկայացրած ծրագրերին, այլ ավելի շատ նման է քաղաքական հռչակագրի, որտեղ կան նաեւ որոշ ճիշտ շեշտադրումներ տնտեսության զարգացման վերաբերյալ, բայց իբրեւ կառավարության ամբողջական ծրագիր՝ շատ ոլորտներ ու շատ խնդիրներ փաստաթղթում ներառված չեն:

ՀՐԱՎԻՐԵԼ Է

   Սուրբ Կաթողիկե եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ տեղի ունեցած ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել՝ հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում ունենալու իր եւ եպիսկոպոսաց հետ։
   Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը։

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

   Վարչապետ Նիկոլ փաշինյանի որոշումներով ՊԵԿ նախագահի տեղակալներ են նշանակվել Միքայել Փաշայանը եւ Արթուր Մանուկյանը:

ԱԶԱՏՎԵԼ Է

   Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՍԱՀՄԱՆ

   Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է՝ չնայած Արցախում ընթացող գործընթացներին: Այս մասին ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:

ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

   «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը երեկ դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

ԵՐԿՐԱՇԱՐԺ

   Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 7:58-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 41.02 աստիճան եւ արեւելյան երկայնության 43.78 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Բավրա գյուղից 11 կմ հարավ-արեւմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
   Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 4-5 բալ, Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ:

ՀԵՌԱՆԱԼ ԿԱՄ ԴԱՏՎԵԼ. ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

   Գլխավոր մարզչի պաշտոնից Զինեդին Զիդանի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալն» այս ամառ կարող է զրկվել նաեւ հարձակման գծի առաջատարներ Քրիշտիանու Ռոնալդուից եւ Գարեթ Բեյլից: Երկուսն էլ լուրջ տարաձայնություններ ունեն ակումբի ղեկավարության, իսկ պորտուգալացին՝ նաեւ իսպանական արդարադատության հետ: Ի դեպ, ասում են, ...

"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©