ՕԴԱՆԱՎՈՎ
Կապանում սկսվել է օդանավակայանի ուղեւորային համալիրի շինարարությունը: Այս մասին տեղեկացրել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Օդանավակայանի վերաշահագործման համար նախատեսվում է 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արդեն չեխական ընկերության հետ պայմանագիր է կնքվել, եւ 5 ու կես միլիոն եվրո արժողության օդանավ է գնվ...
10-Ը ՀԱՅՏՆԻ ԵՆ, ՄՅՈՒՍՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Նախօրեին, Հայաստան-Լեհաստան խաղից բացի, աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներ տեղի ունեցան նաեւ եվրոպական գոտու մյուս ենթախմբերում եւ այլ աշխարհամասերում: Դրանց արդյունքներով Գերմանիայի եւ Անգլիայի հավաքականները դարձան հաջորդ տարի Ռուսաստանում անցկացվելիք համաշխարհային ստուգատեսի 9-րդ եւ 10-րդ մա...
ՄՈԼԴՈՎԱՑԻՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ
Հոկտեմբերի 8-ին Աստանայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական հանդիպումը սպասարկելու է Ալեքսանդրու Տյանի գլխավորած Մոլդովայի մրցավարական անձնակազմը:
Նրան օգնելու են Անդրեյ Բոդյանը եւ Վիկտոր Մարդարին: 4-րդ պաշտոնյան է լինելու Վյաչեսլավ Բանարին, իսկ ՖԻՖԱ-ի պատվիրակը՝ Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո): Խաղի տեսուչն է բոսնիացի Ռուսմիր Մրկովիչը:
ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Արթուր Դավթյանը 13-րդ տեղը գրավեց Կանադայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության բազմամարտում՝ գրանցելով ընդհանուր հաշվարկում Հայաստանի նորագույն մարզական պատմության լավագույն արդյունքը:
Բոլոր 6 վարժություններից նրա ստացած միավորների գումարը կազմեց 82,332: Եզրափակչի 24 մասնակիցների հաշվարկում երեւանցին հենացատկերում գրանցեց 3-րդ, օղակների վրա՝ 4-րդ, նժույգթափի՝ 13-րդ, ազատ վարժություններից եւ զուգափայտի վրա կատարումից՝ 18-րդ, պտտաձողի վրա՝ 19-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն դարձավ չինացի Ռոուտենգ Քսյաոն, որը վաստակեց 86,933 միավոր:
ԳԻՆԻՆԵՐԻ ՀԱՄՏԵՍ-ՄՐՑՈՒՅԹ
«Արդեն 9-րդ անգամ մենք կազմակերպում ենք «Արենի» գինու փառատոն, որի շրջանակում այս տարի ունենք պատվավոր հյուրեր եւ առաջին անգամ Երեւանի գինու ակադեմիայի հետ անցկացնում ենք չափազանց կարեւոր միջոցառում՝ գինիների համտես-մրցույթ, որը նպաստում է հայկական գինու զարգացմանն ու ճանաչելիությանը»,- հայտարարել է եր...
|
| | |