ՈՏՔԵՐՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Ասում են, որ երբ մարդը ծնվում է, Աստված իջնում է երկնքից ու համբուրում իր ստեղծագործությունը։ Եվ այն բանից, թե ինչն է համբուրում, կախված է նորածնի ապագան։
Եթե համբուրի գլուխը, կդառնա գիտնական կամ փիլիսոփա, ձեռքը՝ վիրաբույժ կամ երաժիշտ։ Դե, իսկ եթե Աստված համբուրի նորածնի ոտքը, ապա նա կդառնա «Քաղաքացիական պ...
ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:
Սերժ Սարգսյանը կարեւորել է օրենսդիր մարմինների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ...
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ
Ապրիլի 9-ին կառավարությունը հրաժարական է տալու, գործադիրի անդամները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ: Երեկ այս մասին տեղեկացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Ապրիլի 17-ին տեղի կունենա վարչապետի ընտրությունը, ինչից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինի:
ԼԻՏՎԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ Է
Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին:
Կառավարությունը համաձայնագիրն ուղարկել է օրենսդիր մարմնին՝ այն ընթացակարգի համաձայն վավերացնելու նպատակով: Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:
ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ՔԱՅԼԵՐ
Հարցազրույց տնտեսագետ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ
-Օրերս հանրապետության նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեց «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը: Ի՞նչ ուղղություններով պետք է ընթանա երկիրը՝ հիշյալ փաստաթղթում նախանշված նպատակներին հասնելու համար:
-Նախ լավ ...
ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ երեկ առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին Հայաստանի եւ Վատիկանի երկկողմ հարաբերություններին նրա նվիրվածության ու մշտ...
ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԱՏԻԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի պետական քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
|
| | | | |