ՆՈՐԻՑ ՎԹԱՐ
Երեկ՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը հաղորդել են, որ ժամը 1:55-ին տեղեկություն է ստացվել Միներալնիե Վոդի-Ալեքսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
«Պարզվել է, որ Mer...
ՓԱԽՈՒՍՏԻ ԳՈՐԾՈՎ
Ձեռք բերված ապացույցների հիման վրա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 238-րդ հոդվածի (զենք-զինամթերք հափշտակելը կամ շորթելը) 3-րդ մասի 3-րդ կետով, 34-355-րդ (ազատազրկման, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախո...
ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մոսկվայում սպանվել է գործարար Արսեն Փափազյանը։
«Կոմերսանտ» թերթի տեղեկություններով՝ Փափազյանը բնակություն էր հաստատել 1998 թվականից եւ դրանից հետո ոչ միայն բիզնես էր դրել, այլեւ հասարակական գործչի կարիերա էր սկսել։ Փափազյանը «ԱՍՊ Տրանսստրոյ» ընկերության համասեփականատերն էր, որը զբաղվում էր ասֆալտապատման աշխատանքներով։
Նրան էին պատկանում նաեւ VIP դասի «Ժոզեֆինա» համալիրն ու «Նոյյան տապան», «Գարուն» սրճարանները։ Նա ղեկավարում էր նաեւ Քիգբոքսինգի տեղական ֆեդերացիան։
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԶԴԵԼ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՆԱՃԻ ՎՐԱ
Չնայած սննդամթերքի որոշ տեսակների զգալի թանկացմանը, այնուհանդերձ վիճակագրական ծառայությունը սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ պարենային ապրանքների շուկայում գների նվազում է արձանագրել։ Դա պայմանավորված է հիմնականում մեկ-երկու ապրանքախմբերի էժանացմամբ։ Խոսքը մասնավորապես մրգերի, շաքարի ու շաքարավազ...
ԹԱԼԻՇԻ ՀԱՄԱՐ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարյանի աջակցությամբ, 541 միլիոն 331 հազար 200 դրամ է ներդնում անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղի՝ Թալիշի զարգացման նպատակով:
Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նշված գումարն ուղղվում է գյուղապետարանի, բուժկետի, ակու...
ԱՊՐԵՔ ԵՐԿԱՐ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ
Այն, որ մեր հասարակությունը ծերանում է, երեւում է անգամ անզեն աչքով։ Բայց դա, որքան էլ տարօրինակ թվա, վկայում է նաեւ դրական երեւույթի մասին։ Մասնավորապես, մարդիկ սկսել են ավելի երկար ապրել։
ԻՆՉ ԺԱՄԿԵՏ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
Բնության մեջ կա այսպիսի օրինաչափություն. կենդանու ծնվելուց մինչեւ նրա ...
ԱՌԱՅԺՄ ԳՐԻՊ ՉԿԱ
Սուր շնչառական հիվանդությունների դեպքերի աճ է գրանցվել Հայաստանում: Հիվանդությանը նպաստող կարեւոր գործոններից է ջերմաստիճանի կտրուկ նվազումը:
Սակայն, ըստ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի, բարդացման դեպքերը քիչ են. «Սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ քանակով դեպքեր են գրանցվել: Սակայն այս...
ՀԻՆԳ ԱՄԻՍ ԱՆՑ
Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առեւանգելու դեպքի առիթով հարուցված քրեական գործը։
Այս տարվա սեպտեմբերի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ապրիլի 3-ին Երեւան քաղաքի «Հանրապետական» ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր երեխային՝ ծնված 30.03.2017թ., իրեն անհայտ անձինք առեւանգել են եւ տարել անհայտ ուղղությամբ:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։
|
| | | | | | |