ՍԻՄՈՆԻՆ ՌԵԿՈՐԴԻ ՈՒՂՂՈՐԴԵԼԸ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՍԽԱԼ ԷՐ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՓԱՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ համարում է, որ Տոկիոյում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունն ամենից առաջ արդարացրեց իր եւ գործընկերների՝ տեսանելի ապագային միտված ակնկալիքները: Միաժամանակ, «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում վերլուծելով մրցմ...
ՉՍՏԱՑՎԱԾ ՄԵԿՆԱՐԿ
Հայաստանի մարզուհիներն անհաջող են մեկնարկել Բուլղարիայում ընթացող աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:
Անահիտ Արոյանը (54 կգ քաշային կարգ) եւ Լիանա Մանուկյանը (81 կգ), անդրանիկ մենամարտերում պարտվելով համապատասխանաբար իռլանդուհի Մարի-Սյուզան Գերարթիին եւ բելառուս Մարիա Ժանիսովային, դուրս են մնացել հետագա պայքարից: Հավաքականը գլխավորող Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ Սոֆիայում ռինգ դուրս կգա նաեւ Անժելա Ստեփանյանը (51 կգ):
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՊՐՈՍԻՑ
Մինչեւ 18 տարեկան աղջիկների եւ պատանիների Հայաստանի բասկետբոլի հավաքականներն անհաջող են մեկնարկել տարիքային այդ խմբերի Եվրոպայի առաջնության «C» խմբի մրցաշարերում:
Երկուսն էլ ենթախմբի անդրանիկ հանդիպումներում պարտվել են Կիպրոսի հասակակիցներին: Մալթայում ընթացող մրցաշարում հայուհիները պարտություն են ...
ՄԵՍԻՆ ՄՆՈՒՄ Է
Կատալոնական «Բարսելոնը» հուլիսի 15-ին պաշտոնապես կհայտարարի Լիոնել Մեսիի հետ պայմանագիրը մինչեւ 2022 թվականը երկարաձգելու մասին:
«Sport.es» պարբերականի հաղորդմամբ՝ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անձամբ է բանակցել արգենտինացի ֆուտբոլիստի հոր եւ գործակալի՝ Խորխե Մեսիի հետ: Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ: Այլ մանրամասներ տակավին չեն հայտնվում:
ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
Հայաստանում 2016 թվականին գործել է հյուրանոցային տնտեսության 551 օբյեկտ՝ հյուրանոցներ, հյուրատներ, հոսթելներ եւ այլն։
Դրանցից 302-ը բաժին է ընկնում Երեւանին։ 2014 թվականին հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը կազմում էր 409, իսկ 2015-ին՝ 474: 2014-ի համեմատ դրանց թիվն ավելացել է 142-ով, իսկ 2015-ի համեմատ՝ 77-ով:
|
| | |