ՄԱՌԱԽՈՒՂԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Զվարթնոց» օդանավակայանում վատ եղանակային պայմանների պատճառով չվերթեր են հետաձգվել: Օդանավակայանից տեղեկացրին, որ մառախուղի պատճառով կան նաեւ ուշացումներ դեպի Հայաստան իրականացվող թռիչքների դեպքում:
«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ մարտի 2-ին դեպի Հայաստան հետաձգվել է 5, իսկ Հայաստանից՝ 4 չվերթ: