ՓՈԹՈՐԻԿ՝ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ
Անցնող շաբաթվա ողջ ընթացքում մեզանում բուռն քննարկվում էր ամերիկյան ֆինանսների նախարարության, այսպես կոչված, «պատժամիջոցների ցուցակը»։
Մինչդեռ քննարկելու բան այդտեղ ի վերջո չկար։ Կա՛մ դրա էությունը թաքցված է գաղտնի մասում, որի բովանդակությունը մեզ, բնականաբար, հայտնի չէ, կա՛մ էլ դա պարզապես իրենից վին...
ԴԺՈԽՔԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
Եթե դոկտոր Ռոբերտ Սթեվինգտոնը դժբախտություն ունենար ծնվելու մեծ ինկվիզիտոր Թովմա Տորկվեմադայի օրոք, ապա անկասկած խարույկ կբարձրացվեր։ Քանզի գիտե՞ք, թե ինչ է դրել մտքին ամերիկյան Հյուստոն քաղաքում ապրող այդ գիտնականը։
Առաջին հայացքից նրա, այսպես ասած, տեսությունը, կարելի է կատակ համարել։ Դրա հիմքում ըն...
ՍԱ ՀԱՃԵԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Ջիբրալթարի շախմատի գերմրցաշարի հիմնական փուլին հաջորդած թայ բրեյքը պսակվեց ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ հաղթանակով, որը հաջորդաբար գերազանցելով հունգարացի Ռիխարդ Ռապորտին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին՝ տիրացավ գլխավոր մրցանակին եւ ահա թե ինչ պատմեց դրանից հետո մրցաշարի պաշտոնական կայքին:
-Ինչպե՞ս դասավորվեց ...
ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ
Աշոցքցի Միքայել Միքայելյանը ձմեռային օլիմպիական խաղերին մեկնելուց առաջ մասնակցեց Շվեյցարիայում անցկացված դահուկավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Մրցակցային հերթական օրը նա մինչեւ 23 տարեկան մարզիկների ստուգատեսում հանդես եկավ 10 կմ դասական+10 կմ ազատ ոճով մրցավազքին: 18-ամյա Միքայելը մրցատարածությունն անցնելով 1 ժամ 02,22 րոպեում՝ վերջնագիծը հատեց 23-րդ տեղում: Մինչ այդ նա դասական ոճով 10 կմ մրցավազքում 96 մասնակիցների հաշվարկում ճանաչվել էր 33-րդը: Նա վայրկյանաչափը կանգնեցրել էր 27 րոպե 10,7 վայրկյանին:
ՂԱԶԱՐՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ ՈՒՆԻ
Վնասվածքները հանգիստ չեն տալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանին:
Մեր մարզիկը ազդրի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի Պորտուգալիայի առաջնության 20-րդ տուրում իր թիմի՝ «Մարիտիմուի» հանդիպումը «Բոավիշտայի» հետ: Ղազարյանի ակումբը ազգային ստուգատեսում ընթանում է 6-րդ տեղում:
ԻՍՊԱՆԱՑՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի եւ ՖԻԲԱ-Եվրոպայի հրավերով իսպանացի հայտնի մասնագետ Ֆերնանդո Գարսոնը փետրվարի 15-18-ը մրցավարական սեմինար կվարի Երեւանում:
Դրա ընթացքում հայ մրցավարները իրենց կդրսեւորեն նաեւ մինչեւ 12-13 տարեկան մարզիկների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումներում աշխատելով: Գարսոնը փորձառու մրցավար է, որը վերջին տարիներին ՖԻԲԱ-ի եւ Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցելով՝ զբաղվում է մրցավարների վերապատրաստմամբ:
ՀՐԹԻՌԱԿՈԾՎԵԼ Է
Սոչիում անցկացված «Սիրիական երկխոսության համաժողովից» վերադարձող սիրիացի մասնակիցների օդանավը Դամասկոսի օդանավակայանում վայրէջքի պահին հրթիռակոծության է ենթարկվել։ Այդ մասին պատմել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։
Ըստ նրա՝ հարձակման հեղինակը «զինյալ ահաբեկչական խմբավորումներն» են, որոնք դեմ են Սիրիայում խաղաղության վերահաստատմանը։ Արձակվել է երեք հրթիռ, տուժածներ չկան։
ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ
Եղվարդի բնակչուհին փետրվարի 1-ին պատանդ է վերցրել իրեն պարտք ունեցած կնոջ 10-ամյա դստերը եւ պահանջել է վերադարձնել պարտքը: Իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկել եւ երեխային հանձնել են մորը:
|
| | | | | |