Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2017, #175/4884
էջ   1 2 3 4   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ԳՈՒՄԲՈՒՐԴՈՅԻ ՄԻՋԱԴԵՊԸ ՍԱԴՐԱՆՔ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ՏԱՐԲԵՐԵԼ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
ՇՈՒՏՈՎ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿՓՈԽՎԻ
ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞...
ՎԻԳԵՆԻՆԸ ՀԵՐՔԵԼ Է
ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՀԱԳԵՑՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՋՈՂ ՏԱՐԻ Է ԵՂԵԼ
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԽՈՒՄ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
2018Թ. ԲՅՈՒՋԵՆ ՄԻՏՎԱԾ Է ԱՊԱԳԱՅԻՆ
ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԲՈՎԱՆԴԱԿ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է
ԳՆԱՃԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՔԻՉ ՈՒՏԵԼՆ Է
ՀԵՏԱԶՈՏՎԵՑԻՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆ
ՃՇՏՈՒՄ ԵՆ
ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ
ՓԼՈՒԶՈՒՄ
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ 8 ԵՐԿՐՆԵՐԻ ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՐՍԵՆԸ 3-ՐԴՆ Է
ԴԺՎԱՐ ՀԱՂԹԱՆԱԿ
ԱՌԱՆՑ ՈՒՂԵԳՐԻ
Որոնում

Արխիվ
2017
Հոկտեմբեր
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ԳՈՒՄԲՈՒՐԴՈՅԻ ՄԻՋԱԴԵՊԸ ՍԱԴՐԱՆՔ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ

ՃՇՏՈՒՄ ԵՆ

   Արտաքին գործերի նախարարությունը տարբեր ուղիներով փորձում է ճշտել՝ արդյոք Լաս Վեգասում տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ կա՞ն:
   «Փորձում ենք ճշտել այդ տեղեկատվությունը, դեռ հստակ ոչինչ չկա»,- ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
   Հիշեցնենք, որ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում 64-ամյա տղամարդը կրակ է բացել փառատոնի մասնակիցների վրա: Վերջին տվյալներով 50 մարդ զոհվել է, 400-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ

   Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հոկտեմբերի 2-ից սկսվում են պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստերը:
   Դինքի սպանության գործում ներգրավված է 83 կասկածյալ, այդ թվում՝ ոստիկանության եւ ժանդարմերիայի ներկայացուցիչներ: Դատական նիստերը կշարունակվեն հոկտեմբերի 2-3-ը եւ 5-6-ը:

ՓԼՈՒԶՈՒՄ

   Երեկ՝ ժամը 14:36-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
   ԱԻՆ-ից հայտնում են՝ ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ, սակայն դեպքի վայր ժամանելուց հետո պարզվել է, որ Ուրցաձոր գյուղի հարավային մասում գտնվող բլրի ստորին հատվածից պարկերի մեջ ավազ լցնելիս բլրաշերտը փլուզվել է Ուրցաձոր գյուղի բնակիչ Ա.Ս.-ի վրա:
   Ա.Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավազաշերտի տակից եւ հոսպիտալացվել Վեդու ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

   Ռուսաստանը հրաժարվել է կատարել Թուրքիայի խնդրանքը եւ նրա մասնագետներին Ս-400 ներքին համակարգերի հասանելիություն տալ։ «Յուրային-օտար» ճանաչման համակարգերը ռուսական արտադրության Ս-400 համակարգերի վրա կտեղադրեն ռուս մասնագետները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ 8 ԵՐԿՐՆԵՐԻ ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

   Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այդպես էլ չմեղմեց դիրքորոշումը 2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերում դոպինգային երեք եւ ավելի դրական արդյունք ունեցող 9 երկրների նկատմամբ եւ մեկ տարով կասեցրեց նրանց անդամակցությունը իր կազմում: Պատժամիջոցը կիրառվեց նաեւ Հայաստանի նկատմամբ: Սակայն միջազգային ֆեդերա...


ԱՐՍԵՆԸ 3-ՐԴՆ Է

   2012 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը տեւական ընդմիջումից հետո մասնակցելով միջազգային մրցաշարի՝ գրավել է 3-րդ տեղը:
   Հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբիշը բրոնզե մեդալի է արժանացել Ղազախստանում կայացած Բոլատ Տուլիխանովի անվան մրցաշարում: Նա հանդես է եկել իր սովորական 75 կգ քաշային կարգում: Նույն մրցաշարում 85 կգ քաշային Սարգիս Քոչարյանը մնացել է առանց պարգեւի:

ԴԺՎԱՐ ՀԱՂԹԱՆԱԿ

   Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական խաղում սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հասակակիցներին:
   Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման ելքը վճռեց 54-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով Պետրոս Ավետիսյանի խփած գոլը: Հյուրերը խաղն ...


ԱՌԱՆՑ ՈՒՂԵԳՐԻ

   Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկիրը ներկայացված չի լինի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումներում:
   Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում անցկացված վարկանիշային վերջին մրցաշարում խաղարկվում էր մարզաձեւի տարբեր մրցաձեւերի 6-ական ուղեգիր: Կանանց մենասահքում Անաստասիա Գալուստյանը, իսկ ...

"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©