ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Ադրբեջանը մերժել է ՌԴ նոր դեսպանի թեկնածությունը։
ՌԴ ԱԳՆ աղբյուրների հղմամբ՝ ադրբեջանական haqqin.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանը հրաժարվել է հաստատել ՌԴ ԱԳՆ-ի ներկայացրած՝ Գեորգի Զուեւի թեկնածությունը։ Դա իբր թե պայմանավորված է Զուեւի վառ արտահայտված հայամետ դիրքորոշմամբ։
ԴԻՆ ՓՈԽԱՆՑԵՑԻՆ
Երեկ հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին:
Դիակը Հայաստանի զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավարեւմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում:
ԿԵՂԾ ՌՈՒԲԼԻՈՎ
Ոստիկանության Գառնու բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, բաժանմունք են հրավիրել Ն.Պ.-ին:
40-ամյա քաղաքացին խոստովանել է, որ նոյեմբերի 26-ին Գառնու տաճարին հարակից տաղավարներից երեք տարբեր անձանցից կատարել է գնումներ, որոնց դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող 3 հատ 5 հազար եւ 1 հատ հազար ռուբլիանոց կեղծ թղթադրամներ:
ՀԱՅԻ ԲԱԽՏ
Սպիտակ շնաձուկը Կալիֆոռնիայի Մոնթերեյ նեղուցում հարձակվել է այնտեղ լողացող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա:
Շնաձկան հարձակման մասին անմիջապես իմացել է նրա հայրը՝ Արմեն Ազատյանը, որը լսել է որդու սահմռկեցուցիչ ճիչը:
Շնաձուկը երկու անգամ կծել է նրան, Գրիգորը չի կարողացել վերցնել ոտքին ամրացված դանակը, միայն ոտքով հարվածել է ձկանը եւ հրաշքով հասցրել ազատվել նրանից: Երբ դուրս են եկել ափ, նրանց օգնել են ձկնորսները: Այնուհետեւ Գրիգորին տեղափոխել են հիվանդանոց: Նա երկու վիրահատություն է տարել, սակայն առաջիկայում ունենալու է եւս մեկը:
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ
Իտալիայի Տարվիզիո քաղաքում անցկացված մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը միանշանակ չդասավորվեց մեր հայրենակիցների համար, սակայն Հայաստանը վերստին անմասն չմնաց այս ստուգատեսի մեդալներից: Տարիքային այս խմբում մեր երկրից չորրորդ չեմպիոնը դառնալուն շատ մոտ էր Մանուել Պետրոսյանը, որը միա...
ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԱՐԵՎԵԼՔ
Յուրա Մովսիսյանը հնարավոր է՝ նորից հատի օվկիանոսը եւ ուղեւորվի դեպի արեւելյան կիսագունդ:
Համենայն դեպս, իրադարձությունների նման ընթացքը չի բացառում «Sports.kz» կայքը, որի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողն արդեն այս ձմեռ կարող է հայտնվել ղազախական ակումբներից մեկում, որի ան...
ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է 33 ՏՈԿՈՍԸ
«Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքներով՝ հայ հանրության 33 տոկոսը բավարարված է արդարադատության համակարգից:
Երեկ ծրագրի ամփոփմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցուցանիշը որակեցին բավական բա...
ՈՂՋ 2018-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծով ջրի սակագնի 11.4 դրամով թանկացումը մանրածախ սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018 թվականի համար։ Այս մասին հայտնեցին ջրային տնտեսության պետական կոմիտեից. «Վարչապետի կողմից տրված հանձնարարականը վերաբերում էր 2018 թվականին, ըստ այդմ՝ կառավարության կողմից սուբսիդավորման ժամանակահատվածը ընդգրկում է 2018թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: Սուբսիդավորման ժամանակահատվածը հաշվարկվում է բյուջետային տարվա կտրվածքով»։
|
| | | | | | |