Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
չորեքշաբթի, 28 Հունիսի 2017, #121/4830
էջ   1 2   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
Որոնում

Արխիվ
2017
Հունիս
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ԱՊՈ՞ՒՇ ԵՆ։ ԹԵ՞ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐԻՆ ԵՆ ԱՊՈՒՇԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ

ԳԱԶԱՆԱՄՈՂԵՍՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ ՈՐՈՇԵՑ ՉՃԱՆԱՉԵԼ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

   Քաղաքականության մեջ, ինչպեսեւ շախմատում, քայլ բաց թողնելու հնարավորություն չկա։ Եվ խաղալ ստիպված ես այն դիրքից, որ առաջացրել է տախտակի վրա։ Քայլ չանել չի կարելի։ Քանի որ նույնիսկ եթե թաքնվես մանկական ավազաթմբում ու թաթիկներով փակես աչքերդ, միեւնույն է, համարվում է արված քայլ։ Այդպիսին են խաղի կանոնները։
   ...


ՀԵՌԱՑՎԵՑԻՆ ԴԱՀԼԻՃԻՑ

   Սեֆիլյանի գործով դատական նիստը երեկ մեկնարկեց լարված մթնոլորտում։
   Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Եգորյանը, Տիգրան Հայրապետյանը թույլ չտվեցին կարգադրիչներին ստուգել իրենց պայուսակների պարունակությունը, վերջիններս էլ թույլ չտվեցին նրանց մասնակցել նիստին։
   Նիստի մեկնարկին ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը հեռացվեցին դահլիճից ոտքի չկանգնելու համար։

ԽԱՆԴՈՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ

   Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ երեկ տեղի ունեցավ Արարատ Խանդոյանի գործով դատական վերջին նիստը:
   Խանդոյանը դատապարտվեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: Դատախազ Հայկ Պետրոսյանը 4 տարվա ազատազրկում էր պահանջել՝ նշելով, թե կան բավարար ապացույցներ, որ նա մասնակցել է զանգվածային անկարգությունների, ինչպես նաեւ բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ։

ՍՏՎԵՐԸ ՆԱԵՎ ՕԳՏԱԿԱՐ Է

   ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ ցանկացած ոք կարող է ապրանք ներմուծել Հայաստան առանց խոչընդոտների:
   Անդրադառնալով հարցին, թե սահմանը բաց է բոլո՞ր ներկրողների առաջ, ով ինչ ցանկանա, կարո՞ղ է ներկրել, ՊԵԿ նախագահը երեկ դրական պատասխան տվեց. «Հարյուր տոկոսով: Դուք բերեք մի փաստ, որ ինչ-որ մե...


ՃԻՇՏ ԵՎ ՑԱՆԿԱԼԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

   Հարցազրույց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ հետ
  
   -«Ժառանգության» համագումարի ամբիոնից հրապարակային առաջարկություն արվեց խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս գործող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ համախմբվել եւ միասնական բռունցք կազմել իշխող քաղաքական կոալիցիայի դեմ։ Այդ առաջարկը հետա...


ԱԱԽ ՆԻՍՏ

   Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ԱԱ նիստ:
   Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը եւ երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բա...


ՍՈՒՐ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ

   ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մենաշնորհների եւ ստվերի դեմ պայքարի արդյունքներով դրական միտումներ է նկատում:
   Անդրադառնալով հարցին, թե հաջողվո՞ւմ է խոշոր տնտեսավարողներին ստվերից դուրս բերել, պայքարել օլիգարխների դեմ, նա երեկ նկատեց. «Ես կարող եմ ձեզ հավատացնել, որ մենաշնորհների ու ստվերի դեմ ամեն օր մենք պայքարում ենք: Ունե՞նք արդյունքներ, թե՞ ոչ, ինձ թվում է, որ բյուջեի կատարողականի հինգ ամսվա թվերը փաստում են, որ դրական միտումներ կան»։

ԱՏՈՄԱԿԱՅԱՆ

   Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.:
"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©