Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
շաբաթ, 22 Ապրիլի 2017, #75/4784
էջ   1 2 3 4   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ՀԵԾԱՆԻՎ, ՌՈՔ, ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԱԶԳ-ԲԱՆԱԿ. ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ
ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է
ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԵՆ ՕԳՈՍՏԻՆՈՍ ԵՐԱՆԵԼՈՒ ՄԵԿՆԻՉՆԵՐԸ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ
ՄԵՐԺԵՑԻՆ
ԱՄԵՆԱՀԵՇՏ ԲԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՆ Է
ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ԱԽՈՐԺԱԿԻՑ ՉԵՆ ԴԺԳՈՀՈՒՄ
ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԳՈՐԾԻՔ ԵՆ ԴԱՐՁԵԼ
ՀՈՒԼԻՍՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ
ՄԱՐԴԻԿ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՈՍՔ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՈՒՄ Է ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է «ՍԵԼՏԱՅԻՆ»
ԱՌԱՅԺՄ՝ ԱՌԱՆՑ ՄՐՑԱՆԱԿԻ
ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԸ ՀԱՍԱՆ 14-Ի
«ԱՐԱՐԱՏԸ» ՀԱՂԹԵՑ 19 ՏՈՒՐ ԱՆՑ
ԻՍԿ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՉՀԱՋՈՂԵՑԻՆ
ԻՏԱԼԱԿԱՆ «ՊԱՏՆԵՇԸ» ՉՀԱՂԹԱՀԱՐՎԵՑ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Որոնում

Արխիվ
2017
Ապրիլ
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ՀԵԾԱՆԻՎ, ՌՈՔ, ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵԾԱՆԻՎ, ՌՈՔ, ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

   Երեւանի ավագանու ընտրությունների երեկ մեկնարկած քարոզարշավը, որ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը, կարելի է ստացված համարել:
   Համենայն դեպս թեկնածու ուժերը գործադրել էին որոշակի ջանքեր ընտրողների ուշադրությունը գրավելու համար: Տվյալ պարագայում խոսքը ավելի շուտ «Ելք» դաշինքին եւ «Երկիր ծիրանի» կուսակցությ...


ԱԶԳ-ԲԱՆԱԿ. ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ

   Ապրիլի 20-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համաժողովն ու նրա շրջանակներում կազմակերպված ցուցադրությունները առաջին գործնական քայլերն են գնալով ավելի ու ավելի խորությամբ մեզանում իմաստավորվող ազգ-բանակ հայեցակարգը կյանքի կոչելու ուղղությամբ։
   Դրանք այդ բարդ ու բազմաշերտ խնդրի լուծման համար ...


ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է

   Պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Արտակ Զաքարյանը պաշտպանության փոխնախարարների պաշտոններում կնշանակվեն Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո: Երեկ այս մասին հայտնեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
   «Նրանց նշանակումը ձգձգվում է, քանի որ մենք սպասում ենք Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտին, որից հետո էլ նշանակումը կլինի»,- նշեց նախարարը: Արտակ Դավթյանը եւ Արտակ Զաքարյանն արդեն ակտիվորեն ներգրավված են պաշտպանության նախարարության աշխատանքներում: Նրանց նշանակման հարցը փաստորեն լուծված է:

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

   Վերաքննիչ դատարանը երեկ մերժեց Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդությունը: Նա կշարունակի մնալ անազատության մեջ:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ

   Երեկ զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանը։
   Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած կրակոցից:

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

   Մի քանի տոնավաճառների աշխատողներ երեկ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ։
   Ըստ առեւտրականների, արդեն երեք օր է, ինչ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տոնավաճառներում։ Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով առեւտրականների բողոքի ցույցին, հայտարարում է, որ տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է։

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԵՆ ՕԳՈՍՏԻՆՈՍ ԵՐԱՆԵԼՈՒ ՄԵԿՆԻՉՆԵՐԸ

   Կամքը ձերն է, թանկագին համաքաղաքացիներ, բայց չգիտես ինչու թվում է, որ ՍԱՍ գրուպում տեղի ունեցած հայտնի ժողովի ձայնագրության սոցցանցերում հայտնվելու պատմությունը շարունակություն կունենա։
   Ոչ այն իմաստով, իհարկե, թե ՍԱՍ-ի սեփականատեր, պատգամավոր Արտակ Սարգսյանը կենթարկվի պատասխանատվության։ Աստված մի՛ ար...


ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

   Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։
   Նախագահներ Սարգսյանն ու Ֆիշերը ջերմությամբ են վերհիշել Հայնց Ֆիշերի այցը Երեւան եւ Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ավստրիա: Զրուցակիցները կարեւորել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։
   Նախագահները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում։
"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©