Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
հինգշաբթի, 20 Հուլիսի 2017, #137/4846
էջ   1 2 3 4   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ԱՐՑԱԽԸ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ
ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
ԶԳՈՒՇԱՑԵՔ
ՇԱՏ ԾԻԾԱՂԵԼԻ Է
ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ
ԵՐԵԽԱ Է ԽԵՂԴՎԵԼ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉՊԵՏՔ Է ՍՏԵՂԾՎԵՆ
ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ «ԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ»
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԱՐԳԵԼՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՏԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԸ
ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔՈՔՍԻ ԱՐԱՀԵՏԸ
ՖԻՐԴՈՒՍԻ ՇՈՒԿԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՑ
ԼՈՒԾՈՒՄԸ ԳՏԱՆ
ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
ԸՆԿԵԼ Է
ԹԵԹԵՎԱՏԼԵՏՆԵՐԻ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐԸ
ԶԻՋԵՑԻՆ ՆԱԵՎ ԲԵԼԳԻԱՅԻՆ
ԱՌՋԵՎՈՒՄ Է ԵԳԻՊՏԱՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ
«ԱՐԱՐԱՏԸ» ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
ԱԶՆԻՎ ՎԱՐՈՐԴԸ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ
Որոնում

Արխիվ
2017
Հուլիս
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ԱՐՑԱԽԸ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ԱՐՑԱԽԸ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

   Առաջիկա տարիները վճռորոշ են լինելու
  
   Երեկ Արցախի խորհրդարանը, 2016-ին ընդունված սահմանադրության դրույթների հիման վրա, անցումային շրջանի համար երկրի գործող նախագահ Բակո Սահակյանին երեք տարի ժամկետով (մինչեւ 2020 թվականը) վերընտրեց իր պաշտոնում։
   Ընտրված նախագահը ստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ ...


ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

   Անմեղության կանխավարկածը անկյունաքար է ժամանակակից իրավունքի հիմքում։ Մարդուն մեղավոր ճանաչելու համար հենց մեղադրող կողմն է պարտավոր դատարան ներկայացնել անհերքելի ապացույցներ, այլ ոչ թե հակառակը։ Եվ նույնիսկ ամեն մի կասկած մեկնաբանվում է հօգուտ մեղադրյալի։
   Սակայն պետության՝ որպես ինստիտուտի նկատմա...


ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ

   ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն առնվազն տարօրինակ եւ տարակուսելի է համարում, որ Եվրամիության անդամ երկիրը՝ Լատվիան, ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրում աշխարհի ամենաավտորիտար ռեժիմներից մեկի՝ Ադրբեջանի նախագահի հետ:
   Ըստ Շարմազանովի. «Եթե ԵՄ-ն մարդու իրավունքների պաշտպանության եւ ...


ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

   Երեկ ՀՀ զինված ուժերի Արարատի ստորաբաժանման պայմանագրային զինծառայողներից մեկը ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել է։ «Ժամը 13:50-ի սահմաններում պայմանագրային զինծառայողը ոտքի սրունքի շրջանում ստացել է բեկորային վնասվածք»,- տեղեկացնում են քննչական կոմիտեից։

ԶԳՈՒՇԱՑԵՔ

   Հուլիսի 20-24-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն։ Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ 39-40 աստիճան տաքություն: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

ՇԱՏ ԾԻԾԱՂԵԼԻ Է

   Մեկնաբանելով ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությունը Հայաստանում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու մասին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նկատել է.
   «Ուղղակի ծիծաղելի է: Գիտե՞ք ինչն է զարմանալին. անգլերենը տարածվել է եւ դարձել միջազգային լեզու, եւ, օրինակ, Հնդկաստանում այն երկրորդ պետական լեզուն է, բայց ոչ ոք դա չի պարտադրել, կյանքն է հանգեցրել դրան: Շատ ծիծաղելի է, երբ մի երկիր փորձում է արհեստական ձեւերով, վարորդական իրավունքի վկայականը պատճառ բերելով՝ իր լեզուն պարտադրել այլ երկրի»:

ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ

   Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի. «Նույնիսկ ԽՍՀՄ տարիներին Սովետական Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված էր, որ հանրապետության տարածքում պաշտոնական լեզուն հայերենն է: Նույնիսկ ԽՍՀՄ տարիներին շատ լավ գիտակցվում էր, որ այլ պաշտոնական լեզվի կիրառման անհրաժեշտություն Հայաստանում չկա»:

ԵՐԵԽԱ Է ԽԵՂԴՎԵԼ

   Վայոց ձորի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող գետում 4-ամյա երեխա է խեղդվել։
"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©