Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
հինգշաբթի, 19 Ապրիլի 2018, #72/5017
էջ   1 2 3 4   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ՝ ԵԼՔ ՈՐՈՆԵԼԻՍ
ՈՒՐԲԱԹԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿՐԵՄԼՈՒՄ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
84-ՐԴ ՏԵՂՈՒՄ
ԿՈՐՈՒՍՏ
ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է, ՔԱՆԻ ԴԵՌ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՉԷ
ԲՈՒՐԻԴԱՆԻ ԱՎԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵԾԵԼԱԶՈՐԱՅԻՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ԲԱԽՈՒՄԻՑ
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՃԿՈՒՆ, ՓՈՐՁԱՌՈՒ, ՃԱՆԱՉՎԱԾ ԴԵՄՔ
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՃԿՈՒՆ, ՓՈՐՁԱՌՈՒ, ՃԱՆԱՉՎԱԾ ԴԵՄՔ
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 84 ԱՆՁ
ԶԵՐԾ ՄՆԱԼ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՊԲ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է
ՍՈՒՏ ԼՈՒՐԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
ԱՄԵՆԱՇԱՏ ՏՈՒԺՈՂԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է
ԱԱԾ-Ն ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ
ԲՈԼՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՍ ԵՂԵԼ ԵՆ ԺՊԻՏՈՎ
ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
ՀԱՂԹՈՂՆ ՈՒ ՉԵՄՊԻՈՆԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ՝ «ԳԱՆՁԱՍԱՐ»-«ԱԼԱՇԿԵՐՏ»
ՄԵՂԱԴՐԱՆՔ
ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՎՐԱ
Որոնում

Արխիվ
2018
Ապրիլ
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ՝ ԵԼՔ ՈՐՈՆԵԼԻՍ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ՝ ԵԼՔ ՈՐՈՆԵԼԻՍ

   Ձախողվելով հետապնդած առանցքային նպատակին հասնելու հարցում՝ Նիկոլ Փաշինյանը կարծես փորձում է կենտրոնանալ միջանկյալ խնդիրների վրա, բայց բուն տպավորությունն այն է, որ նա, ի վերջո, ելք է փնտրում այն փակուղուց, որի մեջ ինքն է դրել իրեն:
   Ինչ-որ տեղ դա է վկայում նաեւ երեկվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ներկայա...


ՈՒՐԲԱԹԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   Մեզանից սխրանքներ պահանջելով ժողովրդավարության կառուցման ասպարեզում՝ Արեւմուտքը, ահա արդեն ավելի քան 40 տարի, հետզհետե նահանջում է իր իսկ հռչակած սկզբունքներից։
   Իսկ սկսվեց ամեն ինչ նրանից, որ 1975 թվականին լույս տեսավ ԱՄՆ կառավարության պատվերով Ս.Հանթինգթոնի, Մ.Կրոզյեի եւ Դ.Վատանուկիի պատրաստած «Ժողովրդա...


ԿՐԵՄԼՈՒՄ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ

   «Կրեմլում հետեւում են  իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Հույս ունենք, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
   Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանին. «Երեկ՝ բավական ուշ երեկոյան նա զանգահարել է Սերժ Սարգսյանին, շնորհավորել կառավարության ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում»։

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

   Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի հետ եւ շնորհավորել նրան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու եւ նշանակվելու կապակցությամբ:
   Այս մասին տեղեկացրել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

84-ՐԴ ՏԵՂՈՒՄ

   Համաձայն միջազգային Global Firepower ընկերության` Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում։
   Իրանը ցանկում զբաղեցրել է 13-րդ, Ադրբեջանը՝ 53-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը:
   Ցանկը գլխավորել է ԱՄՆ-ը, իսկ երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը: Ամենաուժեղ բանակների տասնյակում են ընդգրկվել Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Թուրքիայի եւ Գերմանիայի զինված ուժերը:
   Անցած տարվա օգոստոսին Հայաստանը նույն ցանկում զբաղեցրել էր 93-րդ տեղը։

ԿՈՐՈՒՍՏ

   Ապրիլի 17-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ականի պայթյունի հետեւանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ:

ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

   Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ
  
   -Փաշինյանի ղեկավարած ցույցի մասնակիցների նկատելի մասը դպրոցահասակ երեխաներ էին: Ձեր գնահատականը:
   -Զանգվածային միջոցառումներ, քաղաքացիական անհնազանդության երթեր կազմակերպելն ընդհանրապես մեծ ռիսկեր է պարունակում, դրանց կազմակերպիչները, լիդերները միշտ չէ, ո...


ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է, ՔԱՆԻ ԴԵՌ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՉԷ

   «Խորհրդարանն առաջին անգամ ընտրեց վարչապետին. եւս մի քանի քայլ, եւ խորհրդարանական համակարգը լրիվ կգործի։ Նախ՝ վարչապետը պետք է ձեւավորի իր կառավարությունը, կառավարությունը ներկայացնի իր գործունեության ծրագիրը եւ ստանա հավանություն խորհրդարանի կողմից։ Դրանից հետո համակարգը, կարելի է ասել, ամբողջությամ...

"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©