ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ |
 |
Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը
Հեռ.: (374-10) 53-88-65
|
|
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ 80-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ
|
ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐ
Մարտի 15-ը նշվում է որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր, ինչի կապակցութամբ երեկ ոլորտի համար պատասխանատու պետական մարմնի՝ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ թեմատիկ համաժողով էր կազմակերպվել, որն անցկացվեց «Սննդամթերք...
ՊԱՀՊԱՆԵՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Վերջին օրերին Հայաստանի երկաթուղում գրանցվել են մի քանի միջադեպեր, որոնց պատճառը քաղաքացիների կողմից երկաթուղում անվտանգության նորմերի անտեսումն է: Ուստի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ վերստին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է, եւ հորդորում է պահպանել երկաթուղում գործող անվտանգության նորմե...
ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԱՐԵՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺՈՎ
Արցախի կառավարությունը մտադիր է ակտիվացնել աշխատանքները վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
Հիդրոէներգետիկ պոտենցիալի լիարժեք օգտագործումից բացի, մեծ կարեւորություն է տրվում նաեւ արեւային ռեսուրսի կիրառմանը՝ էլեկտրական եւ ջերմային էներգիայի արտադրության համար։ Չնայած Արցախում արեւային պոտենցիալ...
ՄՐՑԱՎԱՐՆ ԷԼ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ
Թեպետ հայկական թիմերը չեն մասնակցում դասական վոլեյբոլի միջազգային խոշոր մրցումների, այնուհանդերձ մեր երկրի անվանումը հետզհետե հաճախակի է հնչում եվրոպական նշանակության առաջնակարգ խաղերում: Մարզաձեւում Հայաստանին ինքնատիպ ճանաչում է ապահովում մեր միակ գործող միջազգային կարգի մրցավար ՆԱՐԵԿ ՇԻՐԻՆՅԱՆԸ, ...
ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում գերմանական «Բավարիային» եւ «Բորուսիային», իսպանական «Ռեալին» եւ «Բարսելոնին» կընկերակցեն իտալական «Յուվենթուսը» եւ անգլիական «Լեսթերը»:
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 15-րդ տեղում ընթացող Անգլիայի անցյալ տարվա չեմպիոնը իր բարի համբավը վերական...
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Նորագավիթի մասնագիտացված մարզադպրոցում որոշվեցին սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները:
Երեւանի, Բյուրեղավանի, Գյումրիի եւ Վանաձորի մարզօջախների շուրջ 100 սաների մասնակցությամբ մրցաշարում ճկասուսեր զենքաձեւով հաղթողի կոչումը նվաճեցին համապատասխանաբար Մայքլ Հովհաննիսյանը եւ Արփինե Աթոյանը: Խոցասուսերակիրներից իրենց հավասարը չունեցան Էդուարդ Հովիկյանը եւ Էմմա Պողոսովան: Իսկ թրասուսերակիրներից ուժեղագույնն էր Լեւոն Քերոբյանը:
ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՒՍՏԸ
Ռումինիայում մեկնարկած 18-22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչն անհաջողության է մատնվել:
75 կգ քաշային Արմեն Մինասյանն առաջխաղացման իրավունքը զիջել է իռլանդացի մրցակցին: Այսօր պայքարին կներգրավվեն մեր եւս չորս բռնցքամարտիկներ:
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը սկսել է անմիջական նախապատրաստությունը մարտի 23-28-ը Թուրքիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնության երկրորդ ընտրական փուլի մրցաշարին:
Գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երեւանյան հավաքին հրավիրել է գլխավորապես «Բանանցն» ու «Փյունիկը» ներկայացնող 23 խաղացողների: Հիշեցնենք, որ մարտի 23-ին Հայաստանի հավաքականը մրցելու է Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի, իսկ 28-ին՝ Ֆինլանդիայի հասակակիցների հետ:
|
| | | | | | |
|