ՍԵՐԲ ՄԱՐԶՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Մայիսի վերջին շաբաթը Երեւանում մարզչական դասընթացներ է անցկացնելու բասկետբոլի սերբ մասնագետ Վեսելին Մատիչը:
Միջոցառումը ՀԱՕԿ-ի աջակցությամբ կազմակերպել է այդ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան: Նշվում է, որ 56-ամյա Մատիչը ունի շուրջ երեք տասնամյակի մարզչական փորձ: Տարբեր ակումբներից բացի գլխավորել է նաեւ Լեհաստանի, Լիբանանի եւ Իրանի հավաքականները:
«ՄԻԼԱՆՆ» ԷԼ ԴԱՐՁԱՎ ՉԻՆԱԿԱՆ
Իտալական «Միլանում» ավարտվեցին Սիլվիո Բերլուսկոնիի ղեկավարման 31 տարիները: Նախօրեին հայտարարվեց, որ իտալացի գործարարն ու քաղաքական գործիչը այդ ակումբը 740 մլն եվրոյով վաճառել է չինական ընկերությանը:
Այդպիսով, Բերլուսկոնիին պատկանող «Fininvest» ընկերությունն ավարտել է չինական «Rossoneri Sport Investment Lux» կոնսորցիումի հետ երկամյա բարդ բանակցությունները: Նշված գումարում ներառված է ակումբի կուտակած 220 մլն եվրո պարտքը: Ասիացիները ձեռք են բերել ակումբի բաժնետոմսերի 99,93 տոկոսը եւ խոստացել նոր ներդրումներով ուժեղացնել թիմի կազմը:
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄ Է
Թուրքական մի շարք պարբերականներ (Milliyet, Mynet Haber, եւ այլն) հաղորդում են, որ Թուրքիան, ՄԱԿ-ի եւ Եվրամիության կողմից հովանավորվող ծրագրի շրջանակներում, առաջիկա երկու տարում պատրաստվում է ականազերծել Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածները: Այս մասին գրում է գործակալության խմբագիր Ստանիսլավ Տա...
|
|