ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ «ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ»
Ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը 2018 թավականից հետո։
Սա՛ է այսօր հայաստանյան քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը՝ հարցերի հարցը, որ տեւական ժամանակ հանգիստ չի տալիս հայրենի լրատվամիջոցներին եւ խորհրդարանական ընդդիմությանը, ի դեմս իրեն ընդդիմադիր դաշտի առաջատար հռչակած «Ելք» դաշինքի լիդերների։
Խոսքը վ...
ՀԱՄԵՐԳ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Լինում են երաժշտական լսողությունից զուրկ մարդիկ։ Եվ նրանք մեղավոր չեն։ Բայց նրանց մեջ կան այնպիսիք, որոնք շատ են սիրում երգել։ Իսկ մյուսները, որոնք նույնպես երաժշտական լսողություն չունեն, պատրաստ են նրանց լսել։ Առաջիններին ու երկրորդներին միավորում է մի համոզմունք. ինչքան բարձր է երգեցողությունը, այնքա...
ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՆ
Անդրադառնալով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանների եւ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությանը, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշել է. «Եթե անձը մեկ դեպքով պատասխանատվության չենթարկվի, դա կարող է շղթայական հետեւանքներ ունենալ: Միջազգային կառույցների բարձրացրած բոլոր մտահոգություններն իրենց պատասխանը ստանալու են»։
ԱՌՆՎԱԶՆ 4 ԿԵՏՈՎ
Կառավարությունը նախատեսում է Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքը բարելավել առնվազն 4 կետով: Ներկա դրությամբ մեր երկիրը զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Այդ նպատակով կառավարությունը հուլիսի 13-ի իր նիստում նախատեսում է հաստատել գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագիրը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է
Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկում: Այդ մասին ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
«Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճ...
ՆՈՒՅՆ ԸՆԹԱՑՔԸ
ԼՂՀ նախագահի նախորդ երկու ընտրություններում ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն աջակցել է Բակո Սահակյանին, հետեւաբար տրամաբանական կլինի, որ անցումային փուլում եւս նույն ընթացքը շարունակվի: Այս մասին ասել է Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
ԱՀԱԶԱՆԳ
Հրապարակվել է Էլեկտրակապի միջազգային միության (ITU) «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017» վարկանիշը, որտեղ Հայաստանը 111-րդն է 193 երկրների շարքում։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱԿՆԿԱԼԵԼ ԱՅՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ
Հարցազրույց քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ
-Ընդամենը ամիսուկես աշխատած խորհրդարանից հասարակության ներսում արդեն կա որոշակի դժգոհություն: Ո՞րն է ձեր գնահատականը:
-Նոր խորհրդարանը լիովին համապատասխանում է այն քաղաքական համակարգին, որ կա Հայաստանում: Իհարկե, ես էլ մեծ ցանկություն ունեի ու շատ ուրախ կլի...
|
| | | | | |