Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
հինգշաբթի, 11 Մայիսի 2017, #87/4796
էջ   1 2 3   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊԱՏԸ ՉԿԱՌՈՒՑՎԵՑ
ՄԱՆԴԱՏԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ ՓՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ
ԲԱԽՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԿԸՀ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է
ԱՎԱՐՏԵՑԻՆ
ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵՈՐԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԻ ԱՐԱՐՔ Է
ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴՆԵՐԸ
ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԴԱՍԵՐ
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԸ ԿԱՆՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ
ԻՆՉՈՒ ԵՆ ՓՐՓՐՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԳԵՏԵՐԸ
ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐԻ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅՀՈՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱԼԻԵՎՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԹԱԼԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է
ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ԲՌՆՎԵՑԻՆ
ԽՆՁՈՐԻ ԳՈՐԾԸ
ԱՌԱՋԻՆԸ «ՅՈՒՎԵՆԹՈՒՍՆ» Է
Որոնում

Արխիվ
2017
Մայիս
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊԱՏԸ ՉԿԱՌՈՒՑՎԵՑ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊԱՏԸ ՉԿԱՌՈՒՑՎԵՑ

   Եվ այսպես. Երեւանի ավագանու ընտրություններին մնում է ընդամենը երեք օր։
   Համաձայնեք, որ «ընտրություններին մնում է երեք օր» արտահայտությունը ինչ-որ դյութիչ բան է պարունակում։ Այն ստիպում է լարել երեւակայությունը, որն արդեն քիչ էր մնում լրիվ թաղվեր իրականության հզոր ճնշման ներքո։ Չէ՞ որ վերջինս ներկայումս...


ՄԱՆԴԱՏԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ ՓՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ

   Նորընտիր խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ «Ծառուկյան դաշինքում» տարօրինակ, շա՜տ տարօրինակ բաներ են տեղի ունենում։
   Նախ, պարզվեց, որ դաշինքի ցուցակով առաջադրված 23 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ հրաժարվելով մանդատից։ Հետո լրահոսը հեղեղվեց «սենսացիոն» լուրերով, որ այդ 23-ից ուղիղ 12-ը, այդ ...


ԲԱԽՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

   Մոսկվայում մայիսի 9-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումներ են տեղի ունեցել:
   Հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումները կանխելու նպատակով հատուկջոկատայիններն ուղեկցել են հայերի շքերթը, իսկ ադրբեջանցիներին որոշ ժամանակ պահել տեղում՝ ավելի ուշ թողնելով մասնակցել շքերթին։
   Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաեւ Սանկտ Պետերբուրգում։

ԿԸՀ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է

   ԿԸՀ-ն ուսումնասիրում է 15 հազար դրամի սոցիալական աջակցության տրամադրման մասին «Ելք» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստումը:
   Այս մասին տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, նշելով, որ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ։ Եթե պարզեն, որ այդ խոստումը հակաօրինական է, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

ԱՎԱՐՏԵՑԻՆ

   ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առիթով Քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ

   Երեկ՝ ժամը 08:40-ի սահմաններում, պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը, որը զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
   Նախնական տվյալներով՝ Գագիկ Մեսրոպյանը վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵՈՐԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԻ ԱՐԱՐՔ Է

   Հարցազրույց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի փաստաբան ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
  
   -«Ելք» դաշինքի ծրագրային առաջարկը՝ «սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին», բուռն քննարկումների առարկա է դարձել: «Ելքը» սա համարում է ընտրակաշառքի «ճիրաններից» դուր...


ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴՆԵՐԸ

   Երեւանի ավագանու ընտրապայքարը մոտենում է եզրագծին: Վաղը նախընտրական քարոզչության վերջին օրն է, որին կհաջորդի «լռության օրը», դե, իսկ մայիսի 14-ին տեղի կունենա քվեարկությունը:
   Միանգամայն բնական է, որ ընտրապայքարի մեջ մտած ուժերը, ի դեմս Հանրապետականի, «Ելք» դաշինքի ու «Երկիր ծիրանի» կուսակցության, փորձում...

"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©