Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
շաբաթ, 10 Հունիսի 2017, #109/4818
էջ   1 2 3   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԸ
ԵՔԱ ՓՈՂ
ԲԵՐԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀԱՐԳԵԼ ՔՎԵՆ
ՍԿՍԵՑԻՆ ԳՐԱՎՈՒՄԸ
ԴԺՈԽՔ ՍԱՐՔԵԼՈՒՆ ՉԻ ՄԻԱՆԱ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ
«ԵԼՔԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՄԵԿՆԵԼ Է ԱՍՏԱՆԱ
ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԵՆ
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԵՎ ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐԸ
ԻՆՉՈՒ ԲՈՅԿՈՏԵՑԻՆ «ԳԱՅԱՆԵ» ԲԱԼԵՏԸ
ԱՎԱԳԱՆԻ
ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ
ԹԻԿՆԱԶՈՐՆԵՐ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ
ԽԵ՜ՂՃ ԿՈՌՈՒՊՑԻԱ
ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՆԵՐԵԼԻ ՍԽԱԼԸ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԹՈՒՅԼ Է
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԹՈՒՅԼ Է
ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՈՉԻՆՉ
Որոնում

Արխիվ
2017
Հունիս
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԸ

   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկա տարածաշրջանային այցը հատկանշվում է Ղարաբաղյան բանակցային գործընթացում ստեղծված բավականաչափ ուշագրավ դրությամբ, որի էությունը հիշյալ գործընթացի աստիճանական փոխակերպումն է տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման ջանքերի։
   Երեւան, ապաեւ Ստեփանակե...


ԵՔԱ ՓՈՂ

   «Էդ մի միլիոն դոլարը, որ ես երգչին տայի, դրա տեղը մի լավ արտադրություն կասեի երեխեքը կդնեին, մի հատ լավ տրիկոտաժի 500 տեղանոց արտադրամաս: Իմ համար եքա փող ա»,- լրագրողներին երեկ ասաց պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե իր դեստեր հարսանիքին երգել է ամերիկացի հայտնի աստղ Ջասթին Թիմբերլեյքը, ինչի համար վերջինս ստացել է 1 միլիոն դոլար:

ԲԵՐԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ

   Նորք-Մարաշ թաղամասում վնասազերծված զինված խմբի գործով նիստին երեկ վերջապես դատարան էր բերվել պաշտպանության նախկին փոխնախարար, ամբաստանյալ Վահան Շիրխանյանը:
   Շիրխանյանը դատարան էր տեղափոխվել սայլակով:
   Նիստը, սակայն, տեղի չունեցավ, որովհետեւ ամբաստանյալներից մեկն առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ներկայանալ:

ՀԱՐԳԵԼ ՔՎԵՆ

   «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները պետք է հարգեին բնակիչների կողմից իրենց տրված քվեն եւ ներկա լինեին Երեւանի ավագանու առաջին նիստին: Նման տեսակետ է հայտնել երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
   «Ավելի արդյունավետ կլինի, որ ավագանու անդամները մասնակցեն նիստերին եւ պաշտպան կանգնեն այն քվեին, որը ստացել են, եւ ներկայացնեն Երեւանի առաջիկա 5 տարիների կառավարման իրենց ծրագրերն ու մոտեցումները: Եթե Երեւանի ավագանու ընդդիմադիր ուժերը կունենան լավ առաջարկներ, մենք հանուն մեր քաղաքի պատրաստ ենք քննարկել դրանք»,- հավաստիացրել է նա։

ՍԿՍԵՑԻՆ ԳՐԱՎՈՒՄԸ

   Երեւանի ավագանիում հինգ մանդատ ստացած «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարեց, որ սկսում են քաղաքապետարանի գրավումը. «Այս իշխանությունները տարիներ շարունակ քանդում են քաղաքը, եւ ես, կարծում եմ, որ դեռ չեն հասցրել ամբողջովին քանդել։ Մեր պարտականությունն է, որպեսզի թույլ չտանք, որ նրանք շարունակեն քանդել»։

ԴԺՈԽՔ ՍԱՐՔԵԼՈՒՆ ՉԻ ՄԻԱՆԱ

   Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը մտադիր չէ միանալ «Երկիր ծիրանիի»՝ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու ծրագրին. «Ես երբեք ոչ մեկի հետ, ոչ մի տեղ դժոխք սարքելուն չեմ միանա: Իմ կյանքում երբեք չեմ միանա: Եթե կարող եմ՝ լավը կդարձնեմ»,- նշեց նա երեկ:

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ

   «Զվարթնոց»-ում սպասարկող տաքսի ծառայությունների վարորդները վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրում են օդանավակայան:
   «Էսօր էլ չէ, վաղն էլ չէ, ամեն օր էլ կարող եք գալ ու տեսնել, որ չստիկով, անթրաշ վարորդներ չկան: Բոլորը կիրթ են, տարբեր լեզուներին տիրապետող, Հայաստանի պատմությանը շատ ծանոթ: Ինչքան էլ ման գաք՝ կոտոշավոր մարդկանց այստեղ չեք տեսնի»,- ասել են վարորդները։

«ԵԼՔԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ

   Երեկ խորհրդարանական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը՝ ի դեմս «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների, քվեարկությանը մասնակցող 92 պատգամավորից 91-ի հավանությամբ, ընդունեցին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը։ Ինչը չի կարելի ասել հանրային հնչեղությո...

"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©