Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
երեքշաբթի, 10 Ապրիլի 2018, #65/5010
էջ   1 2 3 4   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 16-Ը
ԿՈՐՈՒՍՏ
ՓՈՔՐ ԵՐԿԻՐ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԶԳ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԿԻՆՈ ԵՎ ԿՐԿԵՍ՝ ՄԵԿ ՍՐՎԱԿԻ ՄԵՋ
ԻՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԱՅԴ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅԴ ՍԱՀՄԱՆԸ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՈՒՐՋ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ԻՆՉ ԿՍՏԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻՑ
ԴՐԱԿԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵՔ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԻՍԿԵՐՆ ԱՅՍՕՐ ԷԼ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ
ՍԱՀՄԱՆ
176 ՄԼՆ ԵՎՐՈ
ՎԱՏ ԼՈՒՐ
ԶԻՆԱՆՈՑ
ԲՌՆԵՑԻՆ
ՎՃՌԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ
ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԻՍԿ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՀԱՂԹԵՑԻՆ
17-Ը՝ ՄԵՐՈՆՑ ՀԱՇՎԻՆ
ԱՌԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԱՐՈՆՅԱՆԸ ՉԽԱԽՏԵՑ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
ԲՈՂՈՔ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ
Որոնում

Արխիվ
2018
Ապրիլ
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ՓՈՔՐ ԵՐԿԻՐ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԶԳ

ՍԱՀՄԱՆ

   Ապրիլի 7-ին եւ ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: Այդ մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
   «ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՊՆ-ն կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին՝ զերծ մնալ հետագա սադրանքներից, եւ զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»,- նշել է նա:

176 ՄԼՆ ԵՎՐՈ

   Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը 176 մլն եվրո օգնություն կստանա: Այս մասին երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում նշել է հիմնական զեկուցող՝ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
   Այդ միջոցները, նրա խոսքով, միանգամից չեն փոխանցվի, այլ փուլ առ փուլ, մի քանի տարվա ընթացքում. «Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններում կա ընդհանուր աջակցության փաստաթուղթ, որտեղ ներկայացված են ֆինանսական աջակցությունները 2017-2020 թվականների համար»։

ՎԱՏ ԼՈՒՐ

   Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պատրաստակամ է շարունակել պաշտոնավարումը նաեւ նոր կառավարության կազմում: Երեկ նա նշել է, որ ցանկություն ունի պորտֆելը պահպանելու եւ առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակելու:

ԶԻՆԱՆՈՑ

   Գյուլբենկյան 39Ա շենքին հարակից ավտոտնակում սպորտային պայուսակի մեջ իրավապահները հայտնաբերել են 4 ինքնաձիգ, 8 պահունակ եւ տարբեր տրամաչափերի 274 փամփուշտ։ Նախնական տվյալներով՝ ինքնաձիգները «Կալաշնիկովներ» են։
   Ավտոտնակը 10 տարուց ավելի շահագործում է Արթուր Խաչատրյանը։

ԲՌՆԵՑԻՆ

   Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ ապրիլի 9-ին հայտնաբերել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Արամ Ավագյանին:
   28-ամյա Ավագյանը 2016 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր սպանության փորձի եւ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։

ՎՃՌԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ

   Հայաստանը շարունակում է նախապատրաստությունը ապրիլի 15-ին Երեւանում մեկնարկող մինչեւ 23 տարեկան սուսերամարտիկների Եվրոպայի առաջնությանը: Վերջին ճիգերի, անելիքների եւ մեր մարզիկներից սպասելիքների մասին երեկվա ասուլիսում պատմեցին հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը եւ ճկասուսեր...


ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

   Հայ մարզուհին միջինին մոտ արդյունք է գրանցել Բուլղարիայում տեղի ունեցած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում:
   Ժասմինա Աղագուլյանը օղակներով վարժությունից ստանալով 11,450 միավոր՝ 56 մասնակիցների հաշվարկում ճանաչվել է 48-րդը, գնդակով (13,700)՝ 26-րդը, գուչզերով (11,550)՝ 44-րդը եւ ժա...


ԻՍԿ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՀԱՂԹԵՑԻՆ

   Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակի է հասել Դեւիսի գավաթի խաղարկության երրորդ խմբի մրցաշարի փլեյ օֆի խաղում:
   7-8-րդ տեղերի համար մրցավեճում Վահե Ավետիսյանի սաները 3:0 հաշվով առավելության են հասել Կոսովոյի ընտրանու նկատմամբ: Մենախաղերում Հենրիկ Նիկողոսյանը եւ Սեդրակ Խաչատրյանը պարտության մ...

"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©