Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
շաբաթ, 10 Մարտի 2018, #44/4989
էջ   1 2 3 4   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ՄԱԿԵՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է... ԻՆՔՆ ԻՐԵՆ
ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՊՈԿԵՐ ՉԷ
ՄԱՐԴ ՉՈՒՆԵՆ
ՍԱՐԵՐ ՇՈՒՌ ՉԵՆ ՏԱԼՈՒ
ՌԵՍՏԱՐՏ
ԼԻԴԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ-ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐ
«ԵԼՔԻՆ» ԴԺՎԱՐ ՕՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ՏԻՄ
ԴԵՍՊԱՆԻ ՔԱՅԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ
ԹԻԹԵՌՆԻԿՆ ՈՒ ԱՍՏՂԸ
«ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ»
ԵՐԲ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ ԸՆՏՐՎԱԾ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԿԱՆԱՅՔ
ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
ՓԱՐԻԶՈՒՄ
ՈՐՆ Է ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐ ԱՃԻ ԳԱՂՏՆԻՔԸ
ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ
ԻՄԱՍՏՈՒՆ ԽԱԼԻՖԻ ՆՈՐ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ
ՆՈՐԻՑ ԿՌՎՈՒՄ ԵՆ
ԾԵԾԵԼ ԵՆ
ՎԹԱՐ
ՄԱՀԱՑԵԼ Է
ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ
ԱՐՈՆՅԱՆԻ 6-ՐԴ ՓՈՐՁԸ
ՍԿՍՎԵՑ ՆԱԵՎ ՊԱՐԱԼԻՄՊԻԱԴԱՆ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆՈՐ ՀԵՏՔԸ
ԳԱՎԱԹԱՅԻՆ ԿՐՔԵՐ
Որոնում

Արխիվ
2018
Մարտ
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ՄԱԿԵՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է... ԻՆՔՆ ԻՐԵՆ

ՎԹԱՐ

   Արարատի մարզում երեկ ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, բախվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Խ.-ի վարած Mitsubishi մակնիշի ՊԲ 6 Մ 900 համարանիշի եւ 26-ամյա Հենրիկ Մ.-ի վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 669 համարանիշի ավտոմեքենաները։
   Վթարի հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։

ՄԱՀԱՑԵԼ Է

   Մարտի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Աջափնյակ թաղամասում վթարված տրոլեյբուսը վերանորոգելիս երկու աշխատակից ընկել էին 4 մետր բարձրությունից: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
   Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատակիցները կանգնած են եղել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված եւ վթարային ազդանշանները միացրած ԳԱԶ-53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, երբ հանդիպակաց երթեւեկելի գոտիով անցել է մեկ այլ բեռնատար ավտոմեքենա եւ բախվել տրոլեյբուսի վնասված ճոպանին: Ընկածներից մեկը հիվանդանոցում մահացել է։

ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ

   ՌԴ պետական սահմանի «Վերին Լարս» անցակետում Հայաստանից արտահանված ավելի քան 6 տոննա բանջարեղեն է ոչնչացվել: Բեռնատարում եղել է 4,9 տոննա լոլիկ, 245 կգ բադրիջան, 1 տոննա 240 կգ պղպեղ:
   Կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռն ուղեկցողը փաստաթղթեր չի ունեցել: Փաթեթավորման վրա չեն եղել մակնշումներ, որոնք տեղեկություններ են պարունակում ծագման երկրի, արտահանողի կամ վերաարտահանողի մասին:
   Բեռը ոչնչացվել է:

ԱՐՈՆՅԱՆԻ 6-ՐԴ ՓՈՐՁԸ

   «Մտնելով այս շենք՝ կարող եք նկատելիորեն բարձրացնել ձեր IQ-ն». այսօր Բեռլինում մեկնարկող տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին ահա այսպիսի ինքնատիպ կարգախոս են ընտրել ստուգատեսի կազմակերպիչները: Կարելի էր, իհարկե, ավելի կարճ ինչ-որ մի բան մտածել, բայց բովանդակային առումով ձե...


ՍԿՍՎԵՑ ՆԱԵՎ ՊԱՐԱԼԻՄՊԻԱԴԱՆ

   Հարավկորեական Փյոնչխանում ձմեռային օլիմպիական խաղերին հաջորդեց XII ճերմակ պարալիմպիադան, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երեկ:
   Ազգերի շքերթին ներկայացել էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Մեր երկրից մրցումներին մասնակցելու է միայն Ստասիկ Նազարյանը, որը ներկայանալու է հաշմանդամների...


ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆՈՐ ՀԵՏՔԸ

   Հենրիկ Մխիթարյանն իր գոլերի վիճակագրությունում ավելացրեց եւս մեկ ակումբի անվանում: Նա առաջին դիպուկ հարվածը կատարեց Լոնդոնի «Արսենալի» կազմում:
   «Զինագործների» մարզաշապիկով Մխիթարյանի առաջին գոլը, թերեւս, ամենահիշարժանը կլինի նրա անդրանիկների շարքում, քանզի այն գրանցվեց երբեմնի ահեղ «Միլանի» հետ Եվրո...


ԳԱՎԱԹԱՅԻՆ ԿՐՔԵՐ

   Տեղի են ունեցել ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:
   Երեւանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս Արտակ Դաշյանի (59-րդ րոպեին) խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Բանանցին»: Իսկ «Գանձասար Կապանը» եւ «Շիրակը» մեկական գոլ են փոխանակել Գյումրիում: Հյուրերից Արա Խաչատրյանը (24) բացել է հաշիվը, իսկ դաշտի տերերից Մուսա Փոլ Բակայոկոն (42) հասցրել է պատասխան հարվածը: Նշված զույգերի երկրորդ հանդիպումները նախատեսված են ապրիլի 17-18-ը:
"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©