Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, #153/4862
էջ   1 2 3 4 5   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՈՒՍՈՒՑՉԻՑ
ԽԵՂՃ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՊԵՏԱՊԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ
ԿՐԱԿԵԼ ԵՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ
ԼՂՈԶՎԱԾ ՏԵՍԱԿԵՏ
ՀՐԱԺԵՇՏ ԵԱՀԿ-ԻՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ
ՉԱՅՆԻԿՆԵՐԸ
ԻՆՉՊԵՍ ՊԱՐԶ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԾԵԼ ԱՐԳԵԼԱԿՈՂ ԽՆԴՐԻ
ՄԵԿ ՏԱՐԻՆ
ՄԵՐ ԽՈՍՔԸ ԿԱՍԵՆՔ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՊԱՀՈՎԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ Է
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՅՆԱՆՈՒՄ Է
ԵԿԵՔ ՍԱՀՄԱՆԵՆՔ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՑՈՒՑԱԿ
ԿԲ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԲԱՐՁՐ ԱՃԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՆԱՊԱՏԻ
ՆՈՐ ՓՈՐՁԱՆՔ
ՆՈՐԻՑ ԷԼԻՏԱՐ
ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՈՒՄ
ՍԵՎԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՄԻՋՈՑՈՎ
«ԼԻԴԻԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԻ» ԶԵԿՈՒՅՑԸ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
ԽԱԲԵՑԻՆ
ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ
ԴԻԱԿ
«ԱՐԱՐԱՏԸ» ՑՆՑՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ
ՈՉ-ՈՔԻ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ
ԲԱՉԿՈՎԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲՐՈՆԶԻ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ
ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ
Որոնում

Արխիվ
2017
Սեպտեմբեր
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՈՒՍՈՒՑՉԻՑ

ԽԱԲԵՑԻՆ

   «Վինար» գինու գործարանը կրկին չի մարել ֆերմերների պարտքը։ Այդ պատճառով ձեռնարկությամբ կրկին կզբաղվի դատախազությունը։ Այս մասին երեկ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
   Գործարանը պետք է ֆերմերներին վճարեր խաղողի համար՝ վաճառելով կոնյակի սպիրտի պաշարները։ Դատախազությունը դրանց վրա կալանք էր դրել, որպեսզի հետեւի գումարների՝ անհրաժեշտ ուղղությամբ փոխանցվելուն. «Գործարանը սկսեց մարել պարտքերը։ Դատախազությունը հանեց կալանքը, իսկ գործարանը կրկին դադարեց մարել պարտքերը։ Այնպես որ, այժմ նորից պետք է սկսել»։

ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ

   Երեւան քաղաքի «Շենգավիթ» ԲԿ-ում օգոստոսի 31-ին շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը, եւ 5 աշխատակից մնացել են օդում կախված: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ Շենգավիթի ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» Ս...


ԴԻԱԿ

   Երեկ՝ ժամը 10:40-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհի» դիմաց, տղամարդու դի կա:
   Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
   Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

«ԱՐԱՐԱՏԸ» ՑՆՑՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ

   Մոսկվայի «Արարատի» շռնդալից մուտքը ռուսական ֆուտբոլ կարող է նույնքան անփառունակ ընդհատվել ֆինանսական սկանդալի պատճառով: Համայն հայության հպարտությունը դարձած ակումբի արդեն նախկին նախագահը կասկածվում է թիմին պատկանող խոշոր գումար յուրացնելու մեջ: Թեպետ ակումբը շարունակում է կանոնավոր գործել, սակայն տ...


ՈՉ-ՈՔԻ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

   Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը 1 միավոր վաստակեց Ռուսաստանի հասակակիցների հետ՝ Եվրոպայի առաջնության արտագնա ընտրական խաղում:
   Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Խաղն անցավ դաշտի տերերի առավելությամբ, իսկ մեր տղաները պատասխանում էին արագ եւ սրընթաց հակագրոհներ...


ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

   Իսկ Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է ռումինացիների հետ աշխարհի առաջնության արտագնա ընտրական հանդիպմանը, որից առաջ մեր թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Բուխարեստում հանդիպել է լրագրողներին:
   «Ռումինիան շատ վտանգավոր մրցակից է: Կարծում եմ՝ Երեւանում նրանց 0:5 հաշվով պարտվելուց հետո ապացու...


ԲԱՉԿՈՎԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲՐՈՆԶԻ

   Գյումրեցի Հովհաննես Բաչկովը բավարարվեց Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալով:
   64 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Եվրոպայի այս տարվա չեմպիոն հայ մարզիկը պարտվեց կուբացի Անդի Կրուիզ Գոմեսին: Մինչ այդ Բաչկովը հաղթել էր ղազախ Բեկդաուլետ Իբրահիմովին եւ մոնղոլ Չինզորիգ Բաատարսուխին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Տոնականյանը (60 կգ) սահմանափակվել էր մեկական հաղթանակով եւ պարտությամբ:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ

   Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ մարդկային գործոնը կարող է լինել «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի պատճառը։
   «Հիմա չեմ կարող գնահատական տալ, որովհետեւ նախաքննություն է ընթանում, բայց ես չեմ բացառում մարդկային գործոնը»,- ասել է նախարարը։
   Ճշտող հարցին, թե մարդկային գործոն ասելով նկատի ունի թերացո՞ւմը, նախարարը պատասխանել է. «Այսինքն՝ անփութությունը չեմ բացառում»։
"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©