Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
երեքշաբթի, 1 Օգոստոսի 2017, #145/4854
էջ   1 2 3 4   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉՍԿՍՎԱԾ՝ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԵԿ ԱՄՍՈՎ
ԱՆՑԱԾ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ
ՄՆԱՑԵԼ ԵՆ ՉՀՆՁՎԱԾ
ԵՐԿՈՒ ԶՈՀ
ՄԻ ԲՈՒՌ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ԶԳՈՒՇԱՑԵՔ
ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՌԵԱԼ ԽՈՍԵԼ
ԴՈԼԱՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ՊԱՐԶԵԼ ԵՆ
ՏԵՂԱՊՏՈՒՅՏԻՑ ՊԵՏՔ Է ԵԼՔ ԳՏՆԵԼ, ՈՉ ԹԵ ԽՈՐԱՑՆԵԼ ՓԱԿՈՒՂԻՆ
ՀԻՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ
ՆՈՐ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ», ԹԵ՞ ԷԼԻՏԱՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԷԻՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳԻՆԸ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼԻՍ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
ՍԱ ՄԵՍԻՋ Է ԲՈԼՈՐԻՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԳՆԱՑՔԻ ՏԱԿ
ԷԼԵԿՏՐԱՀԱՐՎԵԼ Է
ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ
ԲՌՆՎԵՑ
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՎԹԱՐ
ՄԵՐՈՆՔ
ԿԱՆՋԱՏՎԵՆ
3-4 ՏԱՐՈՒՑ ՀԶՈՐ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ
Որոնում

Արխիվ
2017
Օգոստոս
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉՍԿՍՎԱԾ՝ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԵԿ ԱՄՍՈՎ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉՍԿՍՎԱԾ՝ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԵԿ ԱՄՍՈՎ

   Ամառային այս տապին մայրաքաղաքի դատարաններում ընթացող «թեժ»՝ հանրային հնչեղություն ունեցող դատավարությունների շարքը երեկ համալրվեց եւս մեկով. Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Իգլա»-ի գործով մեղադրվող Սամվել Բաբայանի եւ մյուսների նկատմամբ հարուցված ...


ԱՆՑԱԾ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

   Այնուամենայնիվ այս «մեռյալ սեզոնն» ունի նաեւ իր առավելությունները։
   Եթե քաղաքական կյանքում տեղի չի ունենում կատարելապես ոչինչ, ապա ակամայից արծարծում ես թեմաներ, որոնց սովորական ռեժիմով աշխատանքի պարագայում պարզապես«ձեռքերդ չեն հասնում»։ Իսկ թեմաներն այդ կարող են լինել բավական հետաքրքիր։ Օրինակ, թե ի...


ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ

   Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է եւ ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
   «Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»,- նշել է նա:

ՄՆԱՑԵԼ ԵՆ ՉՀՆՁՎԱԾ

   Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում հակառակորդը վերջին օրերին թիրախավորել է ցորենի ցանքատարածությունները:
   Մասնավորապես տուժել է Ոսկեվան համայնքը։ Սահմանամերձ մեկ այլ՝ Չինարի համայնքում էլ գյուղացիները ոչ մի կերպ չեն կարողանում հնձել իրենց ցանած ցորենը: Կոթի համայնքում եւս հակառակորդը վերջերս կրակ էր բացել ցորենի դաշտում աշխատող կոմբայնի վրա: Հակառակորդի մեկ այլ կրակոցից էլ ցորենի դաշտն է այրվել:

ԵՐԿՈՒ ԶՈՀ

   Ոստիկանությունը բացահայտել է Սեւանա լճի լողափերից մեկում ծագած վիճաբանության հետեւանքով սպանության մանրամասները:
   Հուլիսի 30-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, Սեւանա լճի լողափում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների եւ Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջեւ, ինչից հետո Աշոտ Հովհա...


ՄԻ ԲՈՒՌ ԺՈՂՈՎՈՒՐԴ

   Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 2 միլիոն 979 հազար 900 մարդ:
   Հանրապետության քաղաքներում ապրում է 1 միլիոն 898 հազար մարդ, իսկ գյուղերում՝ 1 միլիոն 81 հազար 900 մարդ: Երեւանի բնակչությանը թիվը կազմում է 1 միլիոն 75 հազար 100 մարդ:

ԶԳՈՒՇԱՑԵՔ

   Հայաստանում օգոստոսի 1-5-ը սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ 38-40 աստիճան տաքություն: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
   Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՌԵԱԼ ԽՈՍԵԼ

   Հարցազրույց Հայաստանի գործատուների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ
  
   -Օրերս կառավարությունը համաձայնություն տվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին գրավադնելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) կանոնադրական կապիտալի մոտ 70 տոկոս բաժնետոմսերը՝ 160 միլիոն դոլարի վարկ վերցնելու նպատակով: Գործադիրի այս քայլը...

"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©